ՀՀ վարչապետի հետ նամակագրությունն ու վտանգները

Facebook-ի հայ համայնքում իսկական իրարանցում է։ Եթե լրահոսը թերթել եք, ապա գոնե մեկ կամ երկու անգամ նկատել եք, որ ձեր ընկերները  <<ՀՀ վարչապետի հետ նամակագրություն են հրապարակում>>։  Նամակագրությունը կատարվում է Boom հավելվածի միջոցով։  Զվարճալի ու անմեղ թվացող զբաղմունքը իրականում իր մեջ վտանգներ է պարունակում։

Ձեզ և ձեր ընկերներին զվարճացնելու դիմաց Boom-ը անձնական տվյալներ է վերցնում։ Ծրագրավորողները և անվտանգության մասնագետները նշում են դրանցից մի քանիսը։ Մասնավորապես հավելվածն օգտատերերից տանում է հետևյալ տվյալները՝

-Facebook-ում գրանցված անունը և կեղծանունը,
– Profile-ի նկարը,
– Սեռը, ծննդյան տարեթիվը,
– Email-ը, որով գրանցված եք Facebook-ում,
– Ինչ-որ Unique Facebook Access ID: