Հայտնի է, թե ինչպես կարելի է կոտրել ցանկացած iPhone

Կիբեռանվտանգության ոլորտի թուրք փորձագետ Մելիհ Սևիմը խոցելիություն է հայտնաբերել, որը յուրաքանչյուր օգտատիրոջը սկզբունքորեն հնարավորություն է տալիս հասանելիություն ստանալ iPhone-ի տվյալներին:

Այս մասին փորձագետը հայտնել է The Hacker News-ին: Պարզվում է, որ Apple ընկերությունը Apple ID նույնացուցիչում նշված հեռախոսահամարը կապում է iCloud-ում օգտատիրոջ հաշվին:

Սեփական հետազոտություն իրականացնելիս փորձագետը նկատել է, որ iCloud-ում գրանցված յուրաքանչյուր օգտատեր կարող է տվյալներում նշել ուրիշի հեռախոսահամարը և այդկերպ ստանալ այդ համարի հետ կապված տեղեկությունների մի մասը, որն առկա է համակարգում:

Վերլուծաբանի խոսքով՝ իրեն հաջողվել է դիտարկել որոշ հեռախոսների տվյալներ, որոնք պարունակում էին բանկային հաշիվների մասին տեղեկություններ, ինչպես նաև տարբեր ծառայությունների գաղտնաբառեր:

Ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունից պաշտոնական հայտարարություն խոցելիության բացահայտման մասին դեռ չի արվել: