MiniWiki. ամբողջաական Wikipedia ձեր Apple Watch-ում

Ծրագրավորող Ուիլ Բիշոփը նոր հավելված է թողարկել, որը ստացել է MiniWiki անվանումը։ Այն թույլ է տալիս դիտել Wikipedia-ն  Apple Watch-ի միջոցով։

Հավելվածը ֆունցկիոնալ է՝ կարելի է հոդվածներն ընթերցել ավտոնոմ ռեժիմում և այլն։ Հոդվածները փնտրելու համար պետք է օգտվել ձայնային հրահանգից կամ  Apple Watch Scribble ստեղնաշարից։ Այստեղ կարելի է նաև թեմատիկ որոնում իրականացնել։

Հեղինակը հայտնել է, որ հավելվածը ստեղծվել է զրոյից, որպեսզի այն համապատասխանի  Apple Watch-ի փոքր չափերին և Wikipedia-ի ինտերֆեյսին։

MiniWiki հասանելի է App Store-ից ներբեռնելու համար, չնայած այն անվճար է, բայց ներսում կա ներկառուցված գնումների համակարգ։