Vivo V15 Pro սմարթֆոնն օգտատերերի դատին պատրաստվում են հանձնել փետրվարի 20-ին, բայց դրա լուսանկարներն արդեն տարածվել են համացանցում։ Հիշեցնենք, որ հենց այդ օրը իրենց նոր գաջեթները կներկայացնեն Samsung և Xiaomi ընկերությունները։
Vivo V15 Pro-ի առանձնահատկությունը կորպուսում տեղադրված տեսախցիկը, որն ունի 32 մպ հզորություն։ Աշխատանքային վիճակի տեսախցիկը բերվում է վայկյանների ընթացքում։
Նորույթը նաև կստանա 6,4 դյույմանոց Super AMOLED էկրան, որը կզբաղեցնի էկրանի մոտ 90%-ը, գաջեթը կունենա նաև Snapdragon 675 պրոցեսոր, 6 գբ օպերատիվ և 128 գբ ներկառուցված հիշողություն։
Մատնահետքի սքաները տեղադրված է էկրանում, ունի երկու SIM քարտի հնարավորություն, MicroUSB և ականջակալների համար նախատեսված բնիկ։ Մոդելի արժեքը դեռևս հայտնի չէ։