Xiaomi Mi 9-ը կունենա 6,4 դյույմ անկյունագծով էկրան

Փետրվարի 20-ին Xiaomi-ն կներկայացնի իր ֆլագման սմարթֆոններից ևս մեկը՝  Mi 9-ը։  Ընկերությունն արդեն հաստատել է գաջեթում  Snapdragon 855 պրոցեսոր տեղադրելու լուրը և կիսվել է նաև այլ մանրամասներով։

Xiaomi-ն պատմել է, որ  Mi 9-ը կստանա 6,4 դյույմանոց  AMOLED էկրան, որը հեղինակել է Samsung ընկերութունը։ Էկրանը կզբաղեցնի  գաջեթի մակերեսի 90,7 %-ը, իսկ վնասվածքներից էկրանը կպաշտպանի Gorilla Glass 6  պատյանը։

Մատնահետքի սքաները ներկառուցված կլինի էկրանում, իսկ  Sunlight Mode 2.0-ը ավտոմատ կկարգարովրի էկրանի պայծառությունը։ Տեխնիկական բնութագրի մնացած բաղադրիչները հայտնի կդառնան թետրվարի 20-ին։ Գաջեթը ներկայացվելու է նաև  MWC 2019 -ի ընթացքում։