Citroen ընկերությունը մեքենայի կոնցեպտ է մշակել, որը պետք է դառնա հասարակական տրանսպորտի և մեքենայի այլընտրանքային տարբերակ։
Մեկանգամյա լիցքավորմամբ էլեկտրական մեքենան կարող է անցնել 100 կմ ճանապարհ, իսկ մաքսիմալ արագությունը 45կմ/ժ է։ Մարտկոցն ամբողջությամբ լիցքավորելու համար անհրաժեշտ կլինի 2 ժամ։
AMI ONE CONCEPT-ն անընդհատ միացված է ինտերնետին, իսկ մեքենան կառավարել կարելի է սմարթֆոնի օգնությամբ, իսկ դռները բացելու համար անհրաժեշտ կլինի սքանավորել QR կոդը։ Մեքենայի վիճակի մասին տվյալները ցուցադրվում են 5 դյույմանոց էկրանի վրա, մեքենայում կա նաև Bluetooth բարձրախոսներ՝ ձայնի ուժգնության հեռահար կառավարմամբ։
Կյանքի կկոչվի կոնցեպտը, թե՝ ոչ, դեռ հայտնի չէ։