Apple-ը բանկային քարտ կթողարկի հատուկ iPhone-ների համար

Խնձորային բրենդը ակտիվորեն եկամուտքի աղբյուրներ է փնտրում։ Այս անգամ Apple-ը և ներդրումային  Goldman Sachs բանկը գարնանը կներկայացնեն բանկային քարտ։

Ընկերության ներկայացուցիչները թեստավորման փուլը կսկսեն մոտ ժամանակներում։ Իսկ վաճառքում այն կհայտնվի մի քանի ամսից։

Բանկային քարտում կիրառվելու է  MasterCard վճարային համակարգը։ Քարտով iPhone օգտատերերը կկարողանան նոր գործառույթների շնորհիվ ավելի լավ կառավարել  Apple Wallett-ը։

Հիշեցնենք, որ iPhone-ի վաճառքի ցուցանիշներն այս տարի ակնում են ապրել ինչպես երբեք։ Բացի այդ ընկել է Apple-ի բաժնետոմսերի արժեքը։