Ներկայացվել է 287 հազար դոլար արժողությամբ նոր Lamborghini Huracán Evo Spyder-ը

Lamborghini իտալական բրենդը ներկայացրել է Huracán Evo Spyder գերհզոր մեքենան, որի պաշտոնական շնորհանդեսը կկայանա Ժնևի միջազգային ավտոցուցահանդեսի ընթացքում։

Նորույթը ստեղծվել է ավելի վաղ ներկայացված 2020 Huracán EVO -ի կոնցեպտով և վերջինիս փոփոխված տարբերակն է հանդիսանում։ Մեքենայի տանիքը շարժական է և բացվում ու փակվում է ընդամենը 17 վայրկյանի ընթացքում։  Huracán Evo Spyder-ի տեխնիկական բնութագիրը նախորդինից գրեթե չի տարբերվում՝  5,2 լ աշխատանքային ծավալ 630 ձիաուժ հզորությամբ, V10 շարժիչ, որն առավելագույնը զարգացնում է 325 կմ/ժ արագություն:

Huracán Evo Spyder-ը վաճառքում կհայտնվի գարնանը՝ 287 400 դոլարով: