WhatsApp-ը մոտակա ժամանակներում կստանա կարևոր թարմացում

WhatsApp-ում նկարով փնտրելու հնարավորություն կավելանա։ Նոր գործառույթը կօգնի ֆեյք նամակների դեմ պայքարում։ Նամակի մեջ տեսնելով լուսանկար՝ օգտատերը կկարողանա գտնել կա արդյոք նման նկար համացանցում, թե՝ ոչ։

Նորույթը նկատել են ծրագրավորողները։ Թե երբ այն կհայտնվի մեսինջերի գործածական տարբերակում, հայտնի չէ։ Այս կերպ մեսինջեր հեղինակները պայքարում են կեղծ նորությունների դեմ, ինչը հատկապես կարևոր է Հնդկաստանի համար։ Այստեղ մի քանի դեպք է գրանցվել անցյալ տարվա ընթացքում, երբ կեղծ նորությունների պատճառով մարդիկ են տուժել ֆիզիկապես։