Ներկայացվել է Huawei Nova 4e-ին (P30 Lite)

Huawei ընկերությունը Չինաստանում ցուցադրել է իր նոր սմարթֆոնը՝  Nova 4e-ն, որը որոշ երկրներում կարող է վաճառվել որպես  Huawei P30 Lite։

Նորույթն ունի  6,15 դյույմանոց IPS էկրան, որի կտրվածքում տեղակայված է 32 մպ հզորությամբ տեսախցիկ։ Huawei Nova 4e-ը ստացել է ֆիրմային  Kirin 710 պրոցեսոր, 4/6 գբ օպերատիվ, 128 գբ ներկառուցված հիշողություն։ Ունի արագ լիցքավորման հնարավորություն։ Հիմնական տեսախցիկն ունի 3 մոդուլ՝ 24+8+2 մպ հզորությամբ։

Գաջեթն ունի  USB Type-C, 3,5 մմ աուդիոջեք և 2 SIM քարտի հնարավորություն։ Սմարթֆոնն ունի նաև հիշողության ծավալը ավելացնելու համար նախատեսված  MicroSD քարտ։

Huawei Nova 4e-ը Չինաստանում գնել հնարավոր կլինի մարտի 28-ից սկսած  297 յուանով։