Արհեստական բանականությամբ առաջին Doodle-ը՝ Google-ից

Ամերիկյան Google որոնողական համակարգը մարտի 21-ին գլխավոր էջում՝ Home Page,  հրապարակել է ինտերակտիվ «դուդլ»՝ նվիրված հանճարեղ կոմպոզիտոր Յոհան Սեբաստիան Բախի ծննդյան օրվան:

Ի դեպ՝ սա Google-ի՝ արհեստական բանականութան հիմքով ստեղծված առաջին Doodle-ն է։ Մարտի 21-ին և 22-ին յուրաքանչյուր մարդ կարող է դառնալ կոմպոզիտոր և ստեղծագործություն հնարել Բախի ոճով, որը նրանց համաձայնությամբ կպահվի արխիվում։