Huawei ընկերության ֆինանսական տնօրեն Meng Wanzhou պարզվում է խնձորային բրենդի մեծ երկրպագու է։ Այս մասին վկայում է ձեռբակալության ժամանակ նրանից գանձած իրերի ցուցակը։ Ցուցակը հրապարակել է դատարանը։
Անցյալ տարվա դեկտեմբերին Կանադայում ձեռբակալել են Huawei-ի ֆինանսական տնօրենին՝ ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ պատժամիջոցների խախտման և խաբեբայության մեջ։ Մեն Վանչժոուն բացի ֆինանսական տնօրենի պաշտոնից զբաղեցնում է պաշտոնում նաև Huawei ընկերության տնօրենների խորհրդում։
Ֆինանսական տնօրենին սպառնում է մինչև 30 տարվա ազատազրկում։ Ձեռբակալման ժամանակ նրանից բռնագանձել են iPhone 7 Plus, MacBook Air և iPad Pro գաջեթները։ Huawei-ի միակ գաջեթը նրա մոտ եղել է Huawei Mate 20 RS սմարթֆոնը։