Nokia-ն պատրատսվում է 48 մպ հզորությամբ տեսախցիկով սմարթֆոն ներկայացնել

HMD Global  ընկերությունը շուտով կներկայացնի  Nokia X71 սմարթֆոնը։ Ընկերությունն արդեն սկսել է հրավիրատոմսեր ուղարկել լրատվամիջոցներին 2019 թվականի ապրիլի 2-ին ներկա գտնվել Թայվանում կայանլիք միջոցառմանը։

Հրավիրատոմսում հիշատակվում է մի քանի կարևոր փաստ։ Առաջինը՝  Nokia X71-ը կդառնա Nokia 8.1-ի հետնորդը և, ըստ լուրերի, կկրի  Nokia 8.1 Plus անվանումը։ Նորույթի հաջորդ առանձնահատկությունն ու կարևոր փաստը, որ գաջեթը կստանա 48 մպ հզորությամբ տեսախցիկ՝ լայնանկյուն մոդուկով, որը նախատեսված է 128 աստիճանի համար։

Nokia X71-ը կդառնա  Nokia ընկերության առաջին սմարթֆոնն, որը կունենա  եռակի տեսախցիկ։ Գաջեթը նաև կունենա 6,22 դյույմանոց էկրան, որը կունենա տեսախցիկի համար նախատեսված կտրվածք։