Apple-ը ներկայացրել է կուբացի սերֆինգիստի մասին ֆիլմ, որը նկարվել է iPhone-ով (տեսանյութ)

Apple-ը նոր ֆիլմ է հրապարակել, որը պատնում է կուբացի սերֆինգիստի մասին։ Ֆիլմն ամբողջությամբ նկարահանվել է iPhone XS և XS Max-ով և հրապարակվել Apple-ի Youtube ալիքում։

Ֆիլմը ստացել է  «Օլա Կուբանա» (Ողջույն, Կուբա) անվանումը։ Աշխատանքի ռեժիսորը Նիկ Վոյթուքն է։ Բացի երկու  մոդելից ռեժիսորն օգտագործել է նաև Freefly Movi Cinema Robot կայունանարը,  FILMic Pro հավելվածը, AxisGO անջրանցիկ պատյանը և BeastGrip ունիվերսալ հարմարակցիչը։