Հոլանդացի ինժեներները կառուցում են արևային պանելներից բաղկացած խոշորագույն կղզեխումբն աշխարհում՝ զարգացնելով էներգիայի այլընտրանքային աղբյուրների ոլորտը: Ինչպես նշում է The Guardian-ը, արևային պանելներից բաղկացած կղզիները կառուցվում են Նիդեռլանդներում, Չինաստանում, Մեծ Բրիտանիայում և Ճապոնիայում գտնվող լճերում, ջրամբարներում:
Պարբերականը նկատում է, որ սա իր տեսակի մեջ խոշորագույն նախագիծն է աշխարհում: Կղզիները բաղկացած կլինեն 73 500 պանելից, որոնք ծաղիկների պես կթեքվեն արևի լույսի ուղղությամբ:
Կառուցման առաջին փուլը (երեք կղզի) կավարտվի նոյեմբերին: Կղզիներից յուրաքանչյուրը կունենա 140 մ տրամագիծ: Ըստ մասնագետների՝ այս կղզիների շնորհիվ հնարավոր կլինի էլեկտրաէներգիայով ապահովել տասնյակ հազարավոր տներ: