OnePlus 7-ը չի ստանա փոշուց և ջրից պաշտպանող տեխնոլոգիա

OnePlus նոր ֆլագմանն, ամենայն հավանականությամբ, չի ստանա ջրից և փոշուց պաշտպանող տեխնոլոգիա։

Ընկերության մոտ կանգնած աղբյուրները հայտնել են, որ ընկերությունն իրապես ստեղծել է այն, ինչ անհրաժեշտ է օգտատերերին, այլ ոչ թե գաջեթ, որը մոդայիկ է և համախպատասխանում է թրենդներին։ IP տեխնոլոգիան ամենահեշտ ու մատչելի լուծումը կլիներ, իսկ OnePlus-ի ինժեներները ցանկացել են մարդկանց տալ իրական կյանքում  անհրաժեշտ գործիք։ Հիշեցնենք, որ  OnePlus 7 և OnePlus 7 Pro գաջեթների շնորհանդեսը կկայանա մայիսի 14-ին։