Մասաչուսեթսի համալսարանի գիտնականները նոր տեխնոլոգիա են մշակել, որի շնորհիվ արհեստական բանականությունը կարողանում է ախտորոշել կրծքագեղձի քաղցկեղը։ Արհեստական բանականությամբ օժտված տեխնոլոգիան կարողանում է նար վերլուծել մամոգրաֆիայի արդյունքները։
Գիտնականները վերլուծել են մոտ 60 000 հիվանդի մամոգրաֆիայի արդյունքները։ Հետազոտության տվյալների շնորհիվ էլ ստեղծվել է այս տեխնոլոգիան։ Չնայած թեստավորման առաջին փուլը անցել է լավ, բայց թեստավորումները դեռ շարունակվում են։ Դեռևս հայտնի չէ, թե երբ այս տեխնոլոգիան կհայտնվի հիվանդանոցներում։