Lenovo-ն ճկվող համակարգիչ է արտոնագրել

Samsung Galaxy Fold և Huawei Mate X մոդելներով ճկվող և ծալովի սմարթֆոնները իրականություն են դարձել, բայց  Lenovo-ն մեկ քայլ առաջ է անցել ու արտոնագրել ճկվող  համակարգիչ։

Նորույթը ունի  13,3 դյույմանոց OLED էկրան՝ 2K թույլտվությամբ։ Քանի որ դիսփլեյը ծալվում է դեպի ներս, ապա էկրանը կոտրելու կամ փչացնելու առիթով անհանգստանալու կարիք չկա։

Բայց, խանութների աշխատակիցները, ովքեր ստացել են թեստային տարբերակները, նշել են, որ էկրանը բարակ է և անկյունների վատ կտրվածքով։ Բայց սա ընդամենը նախատիպ է, որը ընկերությունը պատրաստվում է կյանքի կոչել 2020 թվականին։