Dyson ընկերությունը օդափոխության նոր սարք է ներկայացրել, որը ստացել է Pure Cool Me անվանումը։ Սարքը ունի օդը մաքրելու և թարմացնելու գործառույթներ։ Փոքր է, ինչի շնորհիվ այն կարելի է տեղավորել սենյակներում, անգամ ննջարաններում։
Dyson Core Flow տեխնոլոգիան փոփոխում է մաքրած օդի տարածման ուղղությունը և թույլ է տալիս կառավարել եկող հոսքը՝ վերևի հատվածի շարժական լինելու շնորհիվ։
Օդափոխիչը զինված է HEPA ֆիլտրով, որը մաքրում է մոտ 99,95% կետ։ Մարռկոցի աշխատանքի ձայնը չի լսվում՝ շնորհիվ ձայնամեկուսիչ համակարգի։ Օդափոխիչը ունի նաև թայմերի հնարավորություն՝ 30 րոպեից մինչև 9 ժամ տևողությամբ։
Dyson Pure Cool Me-ն արդեն վաճառքում է։