Uber-ը պատրաստվում է կիրառել չխոսկան վարորդների գործառույթը

Uber-ը ԱՄՆ-ի տարածքում նոր գործառույթ կներդնի, որը ստացել է  Quiet Mode անվանումը։ Տաքսի պատվիրելիս, օգտատերը կարող է նշել այս գործառույթը և վարորդն ամբողջ  ճանապարհի ընթացքում լուռ կմնա: Բացի այս Quiet Mode-ում կա ևս երկու գործառույթ՝ «Ցանկանում եմ խոսել» և «Նախընտրություններ չունեմ»:

Quiet Mode-ն անվճար տարբերակով հասանելի է միայն  Uber Black և Uber Black SUV տեսակի մեքենաներ ընտրելու դեպքում։ Նոր գործառույթն իր մեջ ներառում է նաև մեքենայի սրահի ջերմաստիճանի ընտրությունը, կարող է նաև նախապես տեղեկացնել ուղեբեռի առկայության մասին։

2009թ. հիմնադրված Uber-ի ծառայություններն այսօր հասանելի են 65 երկրի ավելի քան 600 քաղաքներում: