Huawei-ը կարող է դառնալ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև հնարավոր առևտրային գործարքի մաս

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ  Huawei-ը գուցե  դառնա ԱՄՆ-ի և Չինաստանի միջև հնարավոր առևտրային գործարքի մաս:

«Եթե ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային գործարք կնքվի,  Huawei-ը որևէ ձևով կարող է դառնալ այդ գործարքի մաս»,- ասել է Թրամփը:

ԱՄՆ Առևտրի նախարարությունն օրերս հեռահաղորդակցության ոլորտի հսկա Huawei ընկերությանը ներառել է «սև ցուցակում»՝ արգելափակելով սարքավորումների գնումն ամերիկյան արտադրողներից: Huawei-ն ընդգրկվել է նաև այն ընկերությունների ցանկում, որոնց արգելված են գործակցությունն ամերիկյան կորպորացիոնաերի հետ՝ առանց համապատասխան լիցենզիայի: Huawei-ի հետ համագործակցությունը դադարեցրել է նաև Google ընկերությունը: