Google-ն իր օգտատերերի մի մասի գաղտնաբառերը շուրջ 14 տարի պահպանել է չգաղտնագրված։Թիրախում հիմնականում եղել են Google Suite օգտատերերին, որը վեբ հավելվածների վճարովի փաթեթ է, այն մեծ մասամբ օգտագործել են ընկերությունները:
Google-ը վստահեցրել է, որ օգտատերերի անձնական տվյալներիը վտանգնված չեն, քանի որ գաղտնաբառերը եղել են Google-ի պաշտպանված ամպում և դրանց կիրառման դեպքեր չեն գրանցվել։
«Մենք լուրջ ենք վերաբերվում կորպորատիվ օգտատերերի անվտանգությանը և հպարտ ենք, որ հաշիվները պաշտպանելիս օգտագործում ենք ամենաառաջադեմ տեխնոլոգիաները: Ներողություն ենք խնդրում և խոստանում շտկվել»,- նշված է ընկերության հայտարարության մեջ: