HBO հեռուստաալիքի «Գահերի խաղը» հայտնի սերիալը, որի վերջին սերիան ցուցադրվեց մայիսի 19-ին ոգեշնչել է Caviar ռուս-իտալական ընկերությանը, և մասնագետները ստեղծել են սերիալի թեմայով լյուքս դասի սմարթֆոն:
Caviar-ի մասնագետները թանկարժեք մոդելի համար օգտագործել են Samsung Galaxy Fold ճկվող հեռախոսը: Գաջեթը զարդարված է ոսկուց պատրաստված թեմատիկ նախշերով՝ վիշապով, առյուծով և գայլով, ինչպես նաև Վեստերոսի քարտեզով: Մոդելը թողարկվել է սահմանափակ քանակությամբ՝ ընդամենը 7 օրինակ և վաճառվելու է 8200 դոլարով:
«Գահերի խաղը» թեմայով Samsung Galaxy Fold` Caviar-ից (տեսանյութ)
27.05.2019
