Bird-ը նոր էլեկտրական մոպեդը կներկայացնի այս ամառ

Սկուտեր արտադրող Bird ընկերությունն այս ամառ պատրաստվում է ներկայացնել իր առաջին նստատեղով մոպեդը, որը ստացել է  “Cruiser” անվանումը։

Նորույթը սովորական հեծանիվի կառուցվածք ունի, բայց մեկ տարբերությամբ՝ այստեղ կա շարժիչ, որը ավելի է հեշտացնում վարելու գործընթացը։ Չնայած շարժիչի առկայությանը, օգտատերը հնարավորություն կունենա նաև ոտքերի օգնությամբ գործի դնել  մեքենան։

Մոդեդն ունի LSD էկրան, որտեղ պարբերաբար ցուցադրվելու է արագությունը, մարտկոցի լիցքավորման աստիճանը և այլ տվյալներ։ Ընկերությունը չի մանրամասնում, թե ինչքան կարժենա Cruiser-ը, ով է հեղինակել, ինչ տեխնոլոգիա է կիրառվել և այլն։

Հստակ է միայն մեկ բան՝ Cruiser-ը կօգնի  Bird-ին մրցակցել մոտոցիկլներ, հեծանիվներ ու մոպեդներ արտադրող մյուս ընկերությունների հետ։