Apple-ի աշխատակիցները փորձում են ակտիվացնել «մուտք գործել Apple-ի միջոցով» կոճակը։ Խոսքը iPhone և iPad սարքերի մասին է։ Այս մասին հայտնում է Reuters։
Շատ օգտատերեր նախընտրում են մուտք գործել տարբեր ծառայություններ Facebook-ի կամ Google-ի միջոցով, ինչը ազատում է նրանց նոր գաղտանաբառ կամ կեղծանուն մտածելուց։ Հարցումները ցույց են տվել, որ օգտատերերը, հնարավորության դեպքում, համակարգ մուտք կգործեն Apple ID-ի միջոցով։
iPhone արտադրողը ներկայացրել է մուտք գործելու իր կոճակը և, վստահեցնելով, որ պետք է այն այնպայման կիրառել, Apple-ը ակնարել է այն մասին, որ Facebook-ի և Google-ի նմանատիպ գործառույթները անվտանգ չեն։