ԱՄՆ-ի տարածքում գտնվող մի շարք մեծ ընկերություններ արգելել են իրենց աշխատակիցներին շփվել Huawei-ի աշխատակիցների հետ: Շփումներն արգելել են Intel-ը, Qualcomm-ը, LG Uplus հարավկորեական բջջային օպերատորը և այլն: Այս ընկերությունների աշխատակիցներին արգելվել է նաև Huawei-ի հետ տեխնոլոգիական չափանիշներին վերաբերող համատեղ քննարկումներ ունենալ:
Ի պատասխան ամերիկյան պատժամիջոցների՝ մայիսի 31-ին Պեկինը հայտարարել էր արտասահմանյան «անհուսալի» ընկերությունների ցանկ հրապարակելու մասին, որում նշված կլինեն չինական ձեռնարկությունների շահերին վնասող ընկերությունների, կազմակերպությունների ու անձանց անունները: