Youtube-ում հնարավոր կլինի համալրված իրականության միջոցով փորձարկել շպարը

YouTube-ն արդեն դարձել է հարթակ, որտեղ կոսմետիկա արտադրող բրենդները կարող են ներկայացնել իրենց արտադրանքները։ Եթե առաջ խոսքը ուղիղ գովազդի մասին էր, հիմա արդեն խոսքն ինտերակտիվի մասին է։

 Google-ն, որին պատկանում է  YouTube-ը, որ գործառույթ է ավելացրել, որը ստացել է Beauty Try-On անվանումը։ Նոր գորխառույթը հնարավորություն կտա վիդեհոսթինգի հենց ներսում, համալրված իրականության օգնությամբ փորձարկել շպարը։

Հավելվածն օգտագործում է դիմային տեսախցիկները, և  AR ֆիլտրեր՝ շրթներկի վիրտուալ օրինակների համար։

Հավելվածի ակտիվացումից հետո սմարթֆոնի էկրանը բաժանվում է երկու մասի՝ վերևի հատվածում ցուցադրվում է շպարի ուսուցողական հոլովակը, իսկ ներքևի հատվածում օգտատերը հնարավորություն է ունենում տեսնել իրեն։ Այստեղ օգտատերը կարող է ընտրել գույնը, կառուցվածքը գործիքները և այլն։

YouTube-ի նոր գործիքը դեռ թեստավորման փուլում է։ Այս ծառայությամբ արդեն հետաքրքրվել են մի շարք հայտնի բրենդներ։