SpaceX-ի և Tesla-ի հիմնադիր և ներկայիս գհործադիր տնօրեն Իլոն Մասկը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, թե ինչ է սպասվում մարդկությանը ոչ հեռու ապագայում՝ 2050 թվականին։
Ըստ Մասկի, մեր ամբողջ խնդիրն այն է, որ բնակչությունը չի երիտասարդանում, այլ հակառակը՝ ծերանում է, այս պատճառով էլ Երկիր մոլորակին գերբնակեցման խնդիր չի սպասվում։
SpaceX-ի հիմնադիրի կարծիքով, բնակչության ժողովրդագրական գրաֆիկը նման կլինի շրջված բուրգի՝ տարեցներն ավելի շատ կլինեն, երիտասարդները՝ ավելի քիչ:
Մասկը համաձայնել է նորվեգացի գիտնական Յորգեն Ռանդերսի կանխատեսման հետ, որ 2050 թվականին աշխարհի բնակչությունը կազմելու է 9 346 399 468 մարդ: Ըստ նրա՝ գիտնականի հաշվարկներն ավելի ճշգրիտ են, քան ՄԱԿ-ի հաշվարկները, ըստ որոնց 2050 թ.-ին մոլորակի բնակիչների թիվը կհասնի 9.7 միլիարդի, սակայն ընդհանուր աճի տեմպերը կշարունակեն նվազել: