Այս օրերին աշխատանքային այցով Շվեյցարիայի Ցյուրիխում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը STARMUS միջազգային փառատոնի շրջանակում հանդիպել է «Կասպերսկի» լաբորատորիայի հիմնադիր Եվգենի Կասպերսկու հետ։
Հանդիպման ընթացքում Կասպերսկին և Սարգսյանը քննարկել են ընկերության և Հայաստանի համագործակցության Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ընկերության համագործակցության հետագա քայլերի ու դրանք ընդլայնելու հարցերը։ Զրուցակիցները խոսել են նաև Նախագահի սեփական նախաձեռնության՝ Advanced tomorrow-ի մասին։ Նախագիծը ենթադրում է գիտության ու տեխնոլոգիաների քաղաք, որտեղ ներկայացված կլինեն միջազգային խոշոր կազմակերպություններ, գիտահետազոտական կենտրոններ և համալսարաններ, կստեղծվի նաև ապագայի թանգարան։