Google-ն AirDrop տեխնոլոգիայի անալոգային տարբերակ է մշակում, որը նախատեսված է լինելու Android օպերացիոն համակարգով աշխատող սարքերի համար։ Նորույթը ստացել է Fast Share անվանումը և կօգտագործի Bluetooth և WiFi տեխնոլոգիաները ֆայլեր ուղարկելու համար։
ի տարբերություն AirDrop-ի, Fast Share-ը թույլ կտա կարգավորումներում նշել տեսանելիությունը։ Օգտատերը կարող է տեսանելիությունը սահմանափակել և ցուցադրել միայն իր կոնտակտային տվյալների համար։
Fast Share-ը հասանելի կլինի Android, Chrome OS, iOS և անգամ Wear OS-ի համար։ iOS-ի դեպքում անհրաժեշտ կլինի ներբեռնել կողմնակի հավելված։ Տեխնոլոգիայի թողարկման օրը հայտնի չէ։