Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուկը մեկնաբանել է The Wall Street Journal-ի հոդվածը, որտեղ ասվում էր, որ Ջոնի Այվի հեռանալու պատճառն ինքն էր։ Ի տարբերություն Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի, ներկայիս տնօրեն Թիմ Քուկն ավելի քիչ է հանդես գալիս նման հայտարարություններով։
The Wall Street Journal-ի հոդվածը տեխնոհսկան մեկնաբանել է Twitter-ում նամակի տեսքով։ Ընկերության տնօրենը նշել է, որ պարբերականի հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը և Այվը Apple-ը լքում է սեփական կամքով։
Հիշեցնենք, որ Այվը Apple-ը կլքի 2019-ի վերջում։ Նրան կփոխարինի Էվան Հենքին և Ալան Դայը։