Ինքնավար մեքենաներ արտադրող Waymo ընկերությունը, որը պատկանում է Alphabet-ին, ստացել է ինքնավար տաքսիներով մարդ տեղափոխելու թույլտվություն։
Waymo-ն կմասնակցի Կալիֆոռնիական կոմմիսիայի ծրագրին։ Ըստ Waymo-ի պաշտոնական հայտարարության, մեքենաները կերթևեկեն Լոս Անջելոսի տարածքում գտնվող Սաութ բեյ տեղանքում։
Կլինեն հետևյալ կանոնները՝ ղեկին անպայման պետք է վարորդ լինի, ուղևորությունը պետք է անվճար լինի, Waymo-ն պարտավոր է ներկայացնել CPUC հաշվետվություններ ուղևորության մասին։