Ռուսաստանը մտադիր է Ռուսական մեծ հանրագիտարանների հիման վրա ստեծել Wikipedia-ի սեփական տարբերակը: Նախաձեռնության ֆինանսավորման ծրագիրը մշակել է ՌԴ կապի և հաղորդակցության նախարարությունը:
Նմանատիպ առցանց հանրագիտարան ունենալու մասին խոսվում էր դեռ 2016-ից և այդ ժամանակ էլ ստեղծվել էր 21 հոգուց բաղկացած մասնագիտական խումբ, որն էլ պիտի զբաղվեր այս ախատանքով:
Կապի և հաղորդակցության նախարարության փաստաթղթի համաձայն՝ Wikipedia-ի ռուսական տարբերակի ստեղծման համար նպաստներ կհատկացվեն, որոնք կծախսվեն տարածքի վարձակալության և ծրագրի մշակման, ինչպես նաև վճարովի գրականությանը, լրատվամիջոցներին ու առցանց ռեսուրսներին բաժանորդագրվելու համար:
Դրամական միջոցները կհատկացվեն նաև մշակութային նշանակություն ունեցող օբյեկտների լուսանկարման, արխիվային նյութերին մուտք գործելու և ծրագրային ապահովման համար:
Թե երբ այն հասանելի կլինի օգտատերերին դեռ հայտնի չէ: