Հաքերները պարզել են, թե ինչպես AirDrop-ի միջոցով իմանալ հեռախոսահամարը

Հաքերների hexway խումբը կարողացել է ստանալ օգտատիրոջ հեռախոսահամարը iPhone-I Bluetooth-ի միջոցով։ Նրանք ուղղակի ցանկացել են ստուգել «Ինչ կատարվում է iPhone-ում, մնում է iPhone-ում»։ Այս կարգախոսը խնձորային բրենդն օգտագործում էիր սարքերը գովազդելիս։

Հաքերները կարողացել են որսալ տվյալների ամբողջական փաթեթ, որը փոխանցվել է միացված Bluetooth-ով։ Որսալուց հետո, հաքերները պարզել են, թե ինչ տվյալներ են եղել դրանք։

Ըստ նրանց, AirDrop-ը փոխանցում է գաղտնագրված թղթապանակներ, որտեղ տեղ է գտնում նաև տվյալ օգտատիրոջ հեռախոսահամարը, Apple ID-ն, e-mail և այլն։ Այս խոտանից կարող են օգտվել ցանկացած հաքեր։ Վերջինս աշխատում է միայն iOS 13-ի բետա տարբերակի վրա։