Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը նույնպես ստարտափ էր․ Նիկոլ Փաշինյան

Sevan Startup Summit-ի 5-րդ օրը Սևանում կարևոր, արտառոց ու ապագայի հանդեպ մեծ սպասելիքներով օր էր։ Սևանի ափին անցկացվող վրանային բիզնես ֆորումի շրջանակում կայացավ ՀՀ բարձր տեխնոլագիական արդյունաբերության նախարարության շնորհանդեսը, որին ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, պատգամավորներ, դեսպաններ և այլ պաշտոնատար անձինք։

Հյուրերին և Summit-ի մասնակիցներին ողջունեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

<<Հարգելի ներկաներ, ողջունում եմ Ձեզ Sevan Startup Summit-ում։ Ստարտափ գաղափարը կարևոր է մեզ ու Կառավարության համար։ Հաճախ են հարցնում, թե ի՞նչ է ստարտափը՝ շատ կարևոր է, որ մենք բոլորս իմանանք այս արտահայտության իմաստը։ Ստարտափը օգտագործվում է տեխնոլոգիաների առումով, բայց մենք ուզում ենք սա տարածել հանրային կյանքի վրա։ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունն էլ, ըստ էթության, ստարտափ էր՝ կար գաղափար, ներկայացրինք, կարողացանք համոզել հաղթելու հեռանկարի մեջ և, ըստ էության, ամբողջ հայությունը ցանկացավ իր ներդրումն ունենալ այդ գաղափարի իրագործման մեջ։ Կարևոր եմ համարում, որ այս գաղափարը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարողանա տեղայնացնել իր և իր շրջապատի վրա։ Սա է նոր Հայաստանի էությունը։ Գաղափարները իրականություն դառնալու հնարավորություն ունեն և երբ ասում ենք տնտեսական հեղափոխություն, մենք նկատի ունենք հենց սա։ Ինչպես ես սիրում եմ ասել՝ երբ ծովի դար էր, ծով չունեինք, երբ նավթի դար էր, մենք նավթ չունեինք, երբ բախտի դար էր, մենք բախտ չունեինք և ահա, մենք հասել ենք մտքի դար։ 21-րդ դարը մտքի, ստարտափի դար է և մենք ունենք միտք և մեր միտքը միանշանակ հաղթելու է, որովհետև նոր Հայաստանը առաջին հերթին մտքի հաղթանակ է>>։

ՀՀ վարչապետի ելույթից հետո ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ողջունեց ներկաներին և ներկայացրեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերական նախարարության զարգացման ուղիներն ու որդեգրած ռազմավարությունը։ Իր ելույթի սկզբում նախարարը ներկայացրել հոլովակ, որտեղ հանգամանալից ներկայացված էր Հայաստանի տեխնոլոգիական անցյալը, ներկան ու այս երկուսից բխող՝ ապագան։

<<Հայաստանի ծանր հրետանին այսօր այստեղ է և մենք պետք է միասին փոխենք Հայաստանը։ Այսպիսով՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը իր համար որդեգրել է երեք կարևոր նպատակ՝ պաշտպանական տեխնոլոգիաների զարգացում, տաղանդի արտահոսքի կանխում ու ներհոսքի հարուցում և քաղաքացիների կենսամակարդակի աճ>>։

Նախարարն իր խոսքում հանգամանալից բացատրեց որդեգրված երեք ուղղությունների իրագործումն ու դրանց իրագործման մեխանիզմները։

Միտքը մեծ հնարավորություն է տալիս և Հայաստանում կա այդ միտքը, ինչի շնորհիվ հնարավոր է դառնում մեծ ընկերությունները ոչ միայն բերել Հայաստան, այլ նաև հենց տեղում ստեղծել մեծ ու միջազգային շուկայում մրցունակ ընկերություններ։ Այդ տաղանդի պատճառով է, որ Հայաստանում առաջատար ընկերություններ կան։ Տաղանդավոր մարդկանց համար, ըստ նախարարի, ամենակարևորը հնարավորությունն է, որտեղ իրենք կարող են իրենց տաղանդը <<սպառել>>։ Չունենալով <<սպառելու>> հարթակները՝ տաղանդը կատարում է արտահոսք։ Նախարարության գլխավոր նպատակն է նրանց երկրում պահելու համար ստեղծել տաղանդը <<սպառելու>> հնարավորություն։ Սովետական միության շրջանում, երբ Հայաստանը համարվում էր ԽՍՀՄ Սիլիկոնյան հովիտը, ոչ միայն տաղանդը չէր գնում, այլ նաև տաղանդի ներհոսք էր տեղի ունենում։ Սա այն պատճառով, որ Հայաստանը այն ժամանակ նորարար ու արդյունաբերությամբ զարգացած երկիր էր և եթե մենք պահպանեինք բնակչության նման աճը, ապա այսօր արդեն կունենայինք 5 մլն բնակչություն։ Այնքան, ինչքան՝ հիմա Սինգապուրում։

Ինչո՞ւ տեխնոլոգիաները և ինչո՞ւ է տեխնոլոգիական ոլորտն այսքան կարևորվում։ Հակոբ Արշակյանն ունի մեկ պատասխան․<<Ըստ, որոշ վիճակագրական տվյալների 21-րդ դարում ու հատկապես վերջին 19տարիների ընթացքում տեխնոլոգհիաների զարգացման տեմպերն ավելի մեծ են, քան 20-րդ դարում ընդհանրապես։ Սրա շնորհիվ աշխարհն բոլոր կողմերով շատ է փոխվում և Հայաստանը նույնպես պետք է գնա այս ուղղությամբ>>։

Ի՞նչ է անելու նախարարությունը վերը նծշվածն իրագործելու համար։ Առաջին հերթին նախատեսվում է ռազմարդյունաբերության մեջ ներդումների մինչև 114% աճ։ Սա նշանակում է զինտեխնիկայի մոդեռնիզացում, վերամշակում, արտադրական հնարավորությունների զարգացում, նոր նմուշների փորձարարական օրինակների արտադրություն և այլն։

Նորարարական ոլորտում փոփոխություններ ևս լինելու են, որոնք մասնավորապես վերաբերում են կրթությանը՝ մասնավոր-բուհ կրթական ծրագրերի շնորհիվ հնարավոր կլինի մինչև 3000 մասնագետ պատրաստել, ի դեպ, ուսուցումը տարբեր ոլորտների համար է լինելու։ Մասնավոր սեկտորը համաձայն է։ Սա կտա երկու մեծ հնարավորություն՝ ուսանողը կտեսնի կապը իր սովորածի և ընկերությունների արդյունաբերության մեջ և երկրորդ՝ նույն համակարգում շատ մարդիկ կստանան նոր գիտելիքներ։

ՀՀ բարձր տեխնբոլոգիական արդյունաբերության նախատեսում է նաև 5000-10 հազար դոլար ամենամյա դրամաշնորհներ բուհերի ստեղծագործ խմբերին՝ պրոֆեսորից և մասնակիցներից բաղկացած։ Նման խմբերի ֆինանսավորումը կբերի նրան, որ այս խմբերը ուրիշ հնարավորություններ ման չեն գա և կստեղծագործեն հենց տեղում։ Հաջորդը՝ 3-6 ամիս տևողությամբ ձեռնեեցության բիզնես դասընթացներն են։

<<Մեր մոտ զարգացած է ինժեներությունը, բայց ձեռներեցության կոմպոնենտը, որը շուկայի հետ ուղիղ կապն է, շատ թույլ է զարգացած, քանի որ Հայաստանը շուկայի հետ շատ երկար տարիներ կապ չի ունեցել։ Սա սոցիալիստական համակարգի հետևանք է։ Կարծում ենք՝ 3-6 ամիս տևողությամբ դասընթացներ պետք է լինեն նախատեսված 20 մարդու համար, որոնք կգնան ու կհմտանան դրսում։ 20 մարդ, նշանակում է՝ 20 ընկերություն>>,- նշում է Հակոբ Արշակյանը։

Նախարարը շարունակելով առանձնացնել նորաստեղծ նախարարության անելիքները՝ նշեց, որ Սփյուռքի ներգրավածության մասով ևս աշխատանքներ են տարվելու, իսկ եղած մեխանիզմներն էլ ավելի արդյունավետ կդառնան։ Նախարարության կարևոր անելիքներից մեկը <<Ազգային վենչուրային ֆոնդի>> ստեղծումն է․

<<Պետություն-մասնավոր սեկտոր համագործակցության արդյունքում պլանավորվում է 100 մլն կապիտալ ունեցող ֆոնդ ստեղծել, որը առաջիկա տարիների ընթացքում կկիրառվի ոչ միայն հայկական, այլ նաև Հայաստան եկող ստարտափների համար>>։

Պետություն-մասնավոր համագործակցությունն այսքանով չի սահմանափակվում․ առջևում 21 մլն դոլար արժողությամբ <<Ինժեներական քաղաք>> նախագիծը կա։ Նախագծի շնորհիվ Բագրևանդում կլինի 1500 աշխատատեղ։ Տեխնոապակենտրոնացումը ևս կարևոր խնդիրներից է մնում՝ նորաստեղծ նախարարությունը շեշտադրում է տեխնոպարկերի կառուցումը ՀՀ բոլոր մարզերում և արդեն եղածների արդիականացում։ Բացի այդ, հայկական ընկերություններն այսուհետ ըստ արժանվույն պետք է ներկայացվեն միջազգային խոշոր ցուցահանդեսներին՝ ունենալով իրենց սեփական տաղավարները։ 5G, թվային տեխնոլոգիաները, կապի մյուս ինովացիոն տեխնոլոգիաները, կիբեռանվտանգության մեխանիզմներն ու գործիքները ևս թիրախավորված են։

<<Գուցե շատերի մոտ հարց առաջանա, թե ինչպես է նորաստեղծ նախարարությունն այսքանն իրագործելու։ Հարցի պատասխանը մեկն է՝ մենք դա անելու ենք բոլորով միասին և մենք ստեղծել ենք Բարձր տեխնոլոգիական խորհրդակցական մարմինը, որին արդեն դիմել է 250 մարդ։ Ունենալու է 6 տարբեր ուղղություն, լինելու են նորգրաված բազմաթիվ մասնագետներ։ Սա թույլ կտա ոչ միայն ստանալ նոր գաղափարներ, այլ նաև մեր ունեցած գաղափարները տալու այս խմբերին ու ստանալ ոլորտի կարծիքը դրա մասինԼ Ռեսուրսը պիտի իրագործվի նախարարության ծրագրերն իրականացնելու ու ոլորտը հանրայնացնելու, ապագա սերնդին ոլորտ բերելու համար>>,-եզրափակում է իր խոսքը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

Սյուզան Թոսունյան