Հանուն արդար ընտրությունների Մոսկվայում անցկացվող ցույցների ժամանակ մոբայլ օպերատորները անջատել են ինտերնետ կապը։ Այս մասին հայտնում է BBC-ին։
Լրագրողների ձեռքում է հայտնել թղթեր, որոնք ուղարկվել են «Խոշար Եռյակի» աշխատակիցներին։ BBC-ն նամակագրության մի մասը հրապարակել է իր հոդվածում։ Այնտեղ ասվում է․ «Ուժային կառույցների պատճառով Մոսկվայի Պրեսնենսկի, Բասմանյան շրջաններում և որոշ կենտրոնական հատվածներում հիմնական կայանները անջատված են»։ Օպերատորները նաև հրահանգավորել են ինտերնետ կապի անջատումը չդիտարկել որպես վթար։ «Мегафона» -ի ներկայացուցիչները հերքել են BBC-ի հրապարակումը՝ ասելով, որ իշխանություններից հրահանգավորում չեն ստացել։ МТС-ից փոխանցել են, որ ամեն ինչ աշխատում է ըստ կարգի, իսկ «Билайн»-ը հրաժարվել է մեկնաբանել եղելությունը։