Instagram 2020. ի՞նչ կոնտենտ հրապարակել

Instagram-ը շարունակում է մնալ համար մեկ հարթակը երիտասարդների շրջանում: 500 մլն ամենօրյա ակտիվ օգտատերերը փորձում են հետաքրքիր դարձնել իրենց ու իրենց հետևորդների օրը օնլյան հարթակում: Ահա, թե ինչ կոնտենտ է թրենդային լինելու 2020-ին:

1.Կոնտենտ, որտեղ թիրախավորված են արժեքները

2020-ին սովորական առք ու վաճառքը Instagram-ում հետաքրքիր չի լինի: Մարդիկ այլևս չեն ուզում գնել արտադրանք, որը ուղղակի լավն է, համես կամ փափուկ: Նանց պետք չեն այլևս գործառույթներ. նրանք արտադրանքի մեջ փնտրում են իրենք իրենց, իրենց արժեքների արտացոլում, գլոբալ մտքեր, որոնք աշխարհը կդարձնեն հետաքրքիր:

Որտեղի՞ց վերցնել նման կոնտենտ

Սկսեք մտածել, թե ձեր առաջարկը ինչ գլոբալ խնդիրներ է լուծում: Կարող եք անգամ անկեղծ լինել ձեր <<գնորդների>> հետ ու պատմել, թե ինչու որոշեցիք արտադրել դա ու հենց այդ ձևաչափով և այլն: Գրեք ձեր 5 առավելությունների մասին պատմություն: Օգտատերերի արձագանքը երկար սպասել չի տա:

2. Վիդեոկոնտենտ

Եթե ձեր հաշվում հոլոբակները քիչ են, ապա դուք մեծ ռիսկ ունեք օգտատերերին կորցնելու հարցում: Մոտ 52% ինստագրամյան օգտատեր ասում է, որ իր համար ավելի կարևոր է, որ տվյալ արտադրանքը ներկայացված լինի հոլովակով: Այս ֆորմատը նորույթ չէ հարթակում և շարունակում է աճել: Եթե հիշում եք, առաջ այստեղ տեղադրել լինում էր մինչև 15 վրկ տևողությամբ հոլովակներ, հետագայում քրոնոմետրաժն աճեց և հիմա կարելի է տեղարդել մինչև 1 րոպե տևողությամբ վիդեոկոնտենտ: Այս ամենին հավելյալ, Instagram-ը թողարկեց նաև ավելի երկար հոլովակների համար նախատեսված IGTV հարթակը:

3. Stories

Instagram-ում պատվերների 37% գալիս է հենց այս բաժնից: Այս ձևաչափը մեծ տարածում ունի նաև այլ սոցցանցերում և գնալով ավելի շատ է դառնում մասսայական: Որտեղի՞ց վերցնել նման կոնտենտ: Դուք արդեն ունեք արտադրանք, որը պատրաստվում եք վաճառել: Մնացածը կրեատիվության հարց է: