ԱՏՁՄ֊ն աշխատանքի է հրավիրում 279 Արմաթ ինժեներական լաբորատորիաների խմբակավարների

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը հայտարարում է Շիրակի մարզի թվով 118 դպրոցների, Լոռու մարզի թվով 118 դպրոցների և Տավուշի մարզի թվով 43 դպրոցների Արմաթ ինժեներական լաբորատորիանների խմբակավարների թեկնածուների ներգրավվման գործընթացի մեկնարկի մասին։
Խմբակավարի աշխատանքի համար պահանջվում է մեծ նվիրվածություն և երեխանների հետ աշխատելու ցանկություն։ Խմբակավարի աշխատանքի բոլոր մանրամասներին և պահանջներին կարող եք ծանոթանալ այստեղ։ Բոլոր ցանկացողները կարող են դիմել մինչև սեպտեմբերի 7-ը ուղարկելով ինքնակենսագրականները` CV-ն [email protected] հասցեին, վերնագրում նշելով *անուն_ազգանուն_խմբակավար*։ Ինքնակենսագրականի՝ CV-ի, ձևաչափը կարող եք ներբեռնել այստեղ։