Նվագախումբը հանպատրաստից կատարեց արհեստական բանականության կողմից ստեղծված շարական

Նախապես հայտարարվել էր, որ WCIT 2019-ի շրջանակում, ի շարս այլ անակնկալների, հանդիսավոր բացման համերգը նշանավորվելու է աննախադեպ ստեղծագործական կատարումով: Պատմության մեջ առաջին անգամ մայրաքաղաք Երևանի սրտում հնչեցին տեխնո երաժշտության ելևէջները՝ ստեղծված արհեստական բանականությամբ: Նվագախումբը հանպատրաստից կատարեց արհեստական բանականության կողմից ստեղծված շարական:

ՏՏ-ի ոլորտում ընթացող զարգացումները այսօր հնարավորություն են տալիս արհեստական բանկանության միջոցով ստանալ բոլորովին նոր երաժշտական ստողծագործություն՝ առանց մարդու ստեղծագործ միջամտության:Այսպես՝ արհեստական բանականութամբ օժտված ծրագիրը նախապես ծանոթացել է հոգևոր երաժշտության տարբեր նմուշներին, վերծանել նոտաները և գտել ստեղծագործությունների ընդհանուր տրամաբանությունը:Այլ կերպ ասած՝ գտել է հայ հոգևոր երաժշտության հոգևոր կոդը: