Samsung Galaxy S11+. հայտնի են 2020թվականի գլխավոր ֆլագմանի առաջին տվյալները

Հայտնի ինսայդեր @evleaks-ը հրապարակել է Samsung-յան նոր շարքում տեղ գտած ավագ մոդելի՝ Galaxy S11+- ի առաջին պատկերները: Այն կորեական ընկերության՝ առաջատար դիրք զբաղեցնող մոդելն է լինելու տարվա առաջին կիսամյակում և ներկայացվելու է փետրվարին:

Galaxy S11-ը, ինչպես նաև շարքի մյուս մոդելները, աչքի կընկնեն նոր դիզայնով: 5 օբյեկտիվ ունեցող տեսախցիկի մոդուլը տեղակայվել է սմարթֆոնի վերին ձախ անկյունում: Ըստ լուրերի, հիմնական տեսախցիկը կունենա 108 Մպ մոդուլ, կտեսանկարի 8K թույլտվությամբ: Սմարթֆոնն աչքի կընկնի խոշոր էկրանով՝ 6,8 դյույմ, իսկ շրջանակները հերթական անգամ կփոքրացվեն: Էկրանին կներկառուցվի մատնադրոշմի սքաներ:

Մնացյալ բնութագրիչները ստանդարտ են՝  Snapdragon 865 կամ Exynos 990 պրոցեսոր, 8ԳԲ օպերատիվ և 256ԳԲ հիմնական հիշողություն:

Ըստ շրջանառվող լուրերի ՝ Galaxy S11 շարքի մոդելների շնորհանդեսը տեղի կունենա փետրվարի 18-ին Բարսելոնայում կայանալիք տեխնոլոգիական հերթական ցուցահանդեսի շրջանակներում: