Samsung-ը պատրաստվում է ներկայացնել 2019-ի հանրահայտ սմարթֆոնին փոխարինող մոդելը

Հարավկորեական Samsung ընկերությունը պատրաստվում է ներկայացնել Galaxy A82 նորագույն սմարթֆոնը, որը կդառնա A-շարքի առաջատար մոդելը: Առաջիկայում կայանալիք շնորհանդեսի մասին տեղեկացրել է Gizmochina պորտալը:

Նշվում է, որ Samsung Galaxy A82 դիզայնը դեռևս չի բացահայտվել, սակայն վերլուծաբանները ենթադրում են, որ այն առանձնապես չի տարբերվի նախորդ սերնդի մոդելից: Նախորդ սերնդի Galaxy A80 տարածված մոդելն առանձնացել է հիմնական տեսախցիկի կատարելագործված սենսորով՝ նախատեսված սելֆի անելու համար:

Ենթադրվում է, որ որպես պրոցեսոր նորագույն մոդելում կկիրառվի Snapdragon 855 չիպի առավել ժամանակակից տարբերակը: Սմարթֆոնը կհամալրվի 4 ԳԲ օպերատիվ հիշողությամբ և կաշխատի Android 11 օպերացիոն համակարգով:

http://tert.am