Ավստրալիայում օդից հազարավոր կիլոգրամ գազար են նետել հրդեհներից տուժած կենդանիներին կերակրելու համար

Ավստրալիայի ազգային պարկերի և վայրի բնության ծառայությունը կազմակերպել է սննդի առաքում այն կենդանիների համար, որոնք ապրում են անանցանելի տարածքներում և տուժել են անտառային լայնածավալ հրդեհներից: Կրակը ոչնչացրել և զրկել է կենդանիներին նաև անհրաժեշտ սննդից և այդ է պատճառը, որ Ավստրալիայի իշխանությունները որոշել են կենդանիներին կերակրել օդից: Այս նպատակով ուղղաթիռները բեռնել են հազարավոր կիլոգրամ պարենամթերքով, հիմնականում՝ գազարով և բաթաթով: Ավստրալական ծառայություններն ուղղակի վերևից ցամաք են նետել տուժած կենդանիների համար նախատեսված պարենը:

Հրդեհներից ամենաշատը տուժել է Նոր Հարավային Ուելս նահանգը: Ավստրալիայի իշխանությունները 50 միլիոն դոլար կհատկացնեն աննախադեպ անտառային հրդեհներից հետո վայրի բնությունը վերականգնելու համար: