Սովորական բաճկոններն անցյալ են դառնում

Ամերիկյան Ford ընկերությունը «Կիսիր ճանապարհը» միջազգային արշավի շրջանակներում հատուկ բաճկոն է ստեղծել հեծանվորդներին աջակցելու համար: Բաճկոնի մեջքի հատվածում մեծ LED էկրանն է, որը կարտացոլի բաճկոնը կրողի տրամադրւթյունը էմոձիների միջոցով, օրինակ՝ արտահայտելով ուրախություն կամ զայրույթ:
Դրա օգնությամբ հեծանվորդը կառանձնանա ճանապարհային երթևեկության մեջ՝ այն տեսանկյունից, որ հեծանվորդները մեծ մեքենաների և անուշադիր վարորդների համար շատ խոցելի են:

Ford -ի « զգացմունքային» բաճկոնը դեռեւս միայն գաղափար է և հայտնի չէ՝ արդյոք ընկերությունը կսկսի «խելացի» հագուստի զանգվածային վաճառքը: