Nokia-ն կվերաթողարկի Nokia N9 լեգենդար սմարթֆոնը

Nokia N9-ը հայտնվեց 2011 թվականին և հայտնի դարձավ որպես MeeGo օպերացիոն համակարգի առաջին սմարթֆոն: Ըստ շրջանառվող լուրերի, ընկերությունը նախատեսում է վերականգնել Nokia N9 հին մոդելը նոր տարբերակով, նույն ոճով, բայց արդեն Android համակարգով եւ ավելի ժամանակակից բնութագրիչներով:

Nokia- ի շատ երկրպագուների համար N9-ը կուլտային հեռախոս է, որը հեղափոխություն է կատարել դիզայնի մեջ: Հետեւաբար շատ երկրպագուներ, թերևս, կցանկանան ձեռք բերել լեգենդար հեռախոսի նորացված տարբերակը:

Ակնկալվում է, որ հեռախոսը կստանա Nokia N9 Remastered Edition կամ Nokia N9 2020 անվանումը, ինչպես նաև կունենա կրկնակի տեսախցիկ և OLED էկրան ։

Հնարավոր է, որ նորացված հեռախոսը ներկայացվի Բարսելոնայում կայանալիք MWC 2020 միջոցառման շրջանակներում: