Call of Duty: Warzone․ նոր ճակատամարտն արդեն հասանելի է

Նոր Call of Duty battle royale մենամարտն արդեն հասանելի է։ Այն եկել է մրցակցելու իր անալոգներ՝ layerUnknown’s BattlegroundsFortnite և Apex Legends-ի հետ։ Warzone-ը battle royale-ի նոր տարբերակներից է, որն ավճար է ու այսօրվանից արդեն հասանելի կդառնա։ Խաղում մի քանի յուրահատուկ շրջադարձեր կան։ 

The Verge-ը գրում է, որ վերջին շրջանում  Warzone -ի մասին տեղեկությունների բազմաթիվ արտահոսքեր եղան, սակայն պաշտոնապես խաղը թողարկվելու է այսօր։ Խաղը խաղալու համար Ձեզ անգամ Call of Duty-ի հաշիվ պետք չէ, քանի որ Modern Warfare-ը ամբողջությամբ անվճար է բոլորի համար։

Apex Legends-ի օրինակով՝ խաղացողները կարող են երեք անձից կազմված ջոկատներ կազմել PlayStation 4-ով, Xbox One-ով և PC-ով։ Warzone -ը կունենա նաև  cross-progression-ի ու cross-play-ի հնարավորություն, որպեսզի ընկերները կարողանան միասին խաղալ՝ անկախ իրենց գտնվելու վայրից։

Apex Legends-ի օրինակով՝ խաղացողները կարող են երեք անձից կազմված ջոկատներ կազմել PlayStation 4-ով, Xbox One-ով և PC-ով։ Warzone -ը կունենա նաև  cross-progression-ի ու cross-play-ի հնարավորություն, որպեսզի ընկերները կարողանան միասին խաղալ՝ անկախ իրենց գտնվելու վայրից։

Խաղը երկու ռեժիմ ունի․ դասական Battle Royale ու Plunder mode (թալանի ռեժիմ)։  Battle Royale-ում 150 խաղացողներ կռվելու են միմյանց դեմ։ Նրանց շուրջ սեղմվելու է գազի օղակը, և խաղացողները ոչ մի դեպքում չպետք է դուրս գան օղակից, այլապես կպարտվեն։ Plunder ռեժիմում խաղացողները պետք է հնարավորինս շատ գումար հավաքեն՝ թալանելով քարտեզի վրա նշված օբյեկտները, այլ խաղացողների փողերը գողանալով, նաև միջխաղային պայմանագրեր ու համաձայնագրեր կնքելով։

Warzone– տեղակայված է հսկայական Վերդանսկ քաղաքում։ Այն ավելի քան 300 հուշարձան ունի, որոնք նախատեսված են թալանի համար։ Տեղաշարժվելու համար հնարավորություն ունեք նաև տրանսպորտային միջոցներ օգտագործել, այդ թվում՝ ATV, ամենագնաց, արտաճանապարհային մեքենա, բեռնատար ու անգամ ուղղաթիռ։

Warzone -ի ամենաուշագրավ նորարարություններից մեկը վերածնվելու հնարավորությունն է։ Դա գործում է միայն մենամարտերի ժամանակ և կոչվում է Dubbed Gulag։ Այն թույլ է տալիս Ձեզ վերածնվել, եթե Դուք ընթացիկ պահին հաղթում եք մենամարտում։ Եթե Ձեր թիմակիցները նույնպես Գուլագի մեջ հերթի են կանգնած, ապա կարող են պատշգամբից հետևել մարտին։  Նույնիսկ կարող են օգնել՝ պատշգամբից քարեր նետելով հակառակորդի վրա։ Խաղացողները կարող են մտնել Գուլագ, եթե նրանց թիմակիցները խաղի ընթացքում հասցրել են բավականաչափ պայմանագրեր կնքել ու ներխաղային փողեր հավաքել, որը նրանց վերածնվելու հնարավորություն կտա։

Call of Duty: Warzone -ը հասանելի կլինի PS4, Xbox One ը PC սարքերի համար։ Modern Warfare-ի օգտատերերի համար խաղը կթողարկվի այսօր երեկոյան 22:00-ին, մնացած բոլորի համար ժամը 00:00-03:00-ի սահմաններում։ Եթե դուք արդեն ունեք Modern Warfare, ապա Warzone -ի ներբեռնումը կլինի 18-22 ԳԲ-ի սահմաններում։ Մնացած բոլորը խաղը պետք է ներբեռնեն 89-101 ԳԲ ծավալով։