Apple-ը ներկայացրել է նոր iPad Pro-ն և MacBook Air-ը

Apple ընկերությունը ներկայացրել է իր նոր՝ iPad Pro պլանշետն ու նոր սերնդի MacBook Air կոմպակտ նոթբուքը: Նոր գաջեթների տեխնիկական նկարագրությունը ընկերությունը տեղադրել է իր պաշտոնական կայքում:

iPad Pro

Նոր պլանշետը ներկայացված է երկու տարբերակով՝ 11 և 12.9 դյույմ էկրանով: Երկու տարբերակներն էլ հագեցած են A12Z Bionic  ութմիջուկանի պրոցեսորներով, իսկ գլխավոր նորարարություններից մեկն էլ տեսախցիկների նոր համակարգն է:  Հիմնական լայնանկյուն տեսախցիկը 12 ՄՊ է ու 4K վիդեոնկարահանման հնարավորություն ունի: Երկրորդ գերլայնանկյուն տեսախցիկն էլ 10 ՄՊ է: Երկու օբյեկտիվները հագեցած են լազերային տվիչով, որը կարողանում է չափել տարածությունն ու հինգ մետր հեռավորության վրա ճանաչել բոլոր օբյեկտները: Ընդ որում, այդ ֆունկցիան աշխատում է և’ բաց տարածությունում, և՛  փակ սենյակում:

iPadOS-ի նոր՝ համակարգչային տեսողության ալգորիթմների շնորհիվ, որը հնարավորություն է տալիս տվյալները ստանալ բոլոր սենսորներից, բոլոր այն հավելվածները, որոնք կլինեն լրացված իրականությամբ, հավելյալ հնարավորություններ կստանան:

iPad Pro –ի հետ ընկերությունը մի հետաքրքիր հավելում էլ է ներկայացրել: Խոսքը Magic Keyboard-ի մասին է: Սարքավորումը ունի multi-touch-ի հնարավորություն ու ստեղնաշարի լուսավորություն: Ընկերության կայք-էջում գրված է, որ այս սարքավորումը ստեղծվել է հատուկ iPad Pro-ի համար: Պարզապես մի թերություն ունի՝ ստեղնաշարի համար այն չափազանց թանկ արժե: Վաճառքում կհայտնվի այս տարվա մայիսին:

MacBook Air

Նոր կոմպակտ նոթբուքն առանձնանում է նրանով, որ դրա արագությունը կրկնակի ավելացել է։ Նոր նորթբուքը հագեցած է Intel Core 10 պրոցեսորով և ավելի ծավալուն SSD քարտերով։

Նոր մաքբուքը նույնպես համալրվել է Magic Keyboard նոր ստեղնաշարով։ Դեռ հայտնի չէ, թե նոր մաքբուքը երբ կհայտնվի շուկայտնվի շուկայում։