Microsoft -ում նոր խոցելի տեղեր են հայտնաբերվել

Այսօր Microsoft-ը հայտնեց, որ Windows-ի բոլոր տարբերակների վրա նոր խոցելի տեղ է հայտնաբերվել, որը հաքերներն ակտիվորեն օգտագործում են։ Հիմնականում հաքրենրն այն օգտագործում են սահմանափակ թիրախային հարձակումների ժամանակ՝ TechCrunch-ի միջոցով։ Եթե հաքերը հաջողությամբ է իրականացրել հարձակումը, ապա կարող է հեռավար կերպով Ձեր համակարգիչը վարակել վնասաբեր ծրագրային ապահովումով։

The Verge-ը հայտնում է, որ խնդիրը Adobe Type Manager-ի գրադարանն է, որն օգնում է օպերացիոն համակարգին ճանաչել տառատեսակները։

«Խոցելի կետն օգտագործելու մի քանի եղանակ կա, բայց դրանցից ամենատարածվածը՝ համոզել օգտատիրոջը բացել նախապես պատրաստված ֆայլը»,- հայտարարում է Microsoft-ը։ Խոցելիությունը ընկերության կողմից ստացել է «կրիտիկական» գնահատականը, ինչն ամենաբարձր աստիճանն է։

Ընկերությունում դեռ չունեն այս խնդրի լուծման տարբերակը։ Սովորաբար նման խոցելիությունը փակվում է թարմացումներից հետո։ Շաբաթական թարմացումները լինում են ամեն երեքշաբթի, հետևաբար հաջորդ թարմացուը լինելու է ապրիլի 14-ին։

Առայժմ Microsoft-ն իր առաջարկություններում մի քանի ժամանակավոր ուղիներ է առաջարկում, որպեսզի հնարավոր լինի խուսափել անախորժություններից։