Կորոնավիրուսի համաճարակը բռնկվեց Չինաստանում, ու, դատելով ամենից, այնտեղ արդեն վտանգն անցել է: Վերջին օրերի ընթացքում վարակի նոր դեպքեր չեն գրանցվել: Դրան օգնեցին ձեռնարկված մի շարք միջոցառումները: Դրանց իրականացմանը մեծամասմբ օգնեցին նորագույն տեխնոլոգիաները:
Նոր կորոնավիրուսը կարող է բավական երկար ժամանակ գոյատևել մետաղյա մակերևույթների վրա: Որպեսզի մարդիկ ավելի քիչ շփվեն նման մակերևույթների հետ, Չինաստանի վերելակներում տեղադրվել են հոլոգրաֆիկ պանելներ: Հոլոգրաֆիկ նշանները վիրտուալ կոճակներ են ստեղծում, որոնք բառի բուն իմաստով օդում կախված են: Ձեր ուզած հարկաը բարձրանալու համար կարիք չկա որևէ մեխանիկական կոճակ սեղմելու: Վիրտուալ վահանակը հենց կոճակների տեղ է ծառայում: