Մոսկվայի բնակիչները տնից դուրս կգան միայն հատուկ QR

Մոսկվայի բնակիչները մոտակա օրերին հատուկ QR կոդեր կստանան, որոնք տնից դուրս գալու յուրատեսակ անցաթուղթ կհանդիսանան, հաղորդում է Meduza-ն:

Մարտի 29-ին Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարեց, որ համընդհանուր ինքնամեկուսացման ռեժիմ է մտցնում: Քաղաքապետը նաև հայտարարել էր, որ մոտակա օրերին կանցկացվեն համապատասխան տեխնիկական միջոցառումները: Դրանից հետո Մոսկվայի բնակիչները կկարողանան տնից դուրս գալ միայն հատուկ թույլտվությամբ, որոնք նրանք կստանան քաղաքային իշխանություններից:

Հատուկ անցաթղթերի տեքստն ու բաժանման եղանակը կկարգավորվի հատուկ օրենսդրական ակտով, իսկ մինչև այդ մոսկվիչները կարող են ազատ տեղաշարժվել քաղաքում:

Meduza-ի աղբյուրի համաձայն, հատուկ անցաթուղթ ասելով քաղաքային իշխանությունները նկատի ունեն QR կոդ, որը ստանալու համար քաղաքացիները պետք է գրանցվել Մոսկվայի քաղաքապետի հատուկ կայքում՝ գրանցելով փաստացի բնակության հասցեն: Անհրաժեշտության դեպքում այդ  QR կոդերը պետք է ցույց տալ ոստիկանությանը: