Sony-ն թողարկել է պրեմիում դասի նոր հեռուստացույցներ

Sony ընկերությունը ներկայացրել է պրեմիում դասի հեռուստացույցների նոր շարքը: Ներկայացված է 5 մոդել՝ Z8H, A8H, X9000H, X9500H և X8000H: Մոդելները պաշտոնապես ներկայացվել են Չինաստանում:  Հեռուստացույցերն ունեն տարբեր պարամետրեր ու նախատեսված են տարբեր թիրախային խմբերի համար:

Sony Z8H-ը շարքի միակ հեռուստացույցն է, որն ունի 8K թողունակություն: Գնորդներին առաջարկում են երկու տարբերակ՝ 75 դյույմ (7060 դոլար) և 85 դյույմ (11295 դոլար): Հեռուստացույցը վաճառքում կհայտնվի ապրիլի 26-ից:

Sony A8H-ը ստացել է 4K OLED էկրան: Մնացած երեք մոդելները ստեցել են սովորական LED էկրաններ՝ նույն թողունակությամբ:

Z8H, A8H և X9500H մոդելները հագեցած են Sony X1 Ultimate պրոցեսորով,  իսկ X9000H և  X8000H մոդելները՝ Sony X1 չիպով: Հեռուստացույցերն աշխատում են Android 9.0 Pie օպերացիոն համակարգով:

X9500H –ի 55, 65 և 75 դյույմանոց տարբերակները կվաճառվեն 1129, 1835 և 2965 դոլարով, իսկ X8000H-ի 75 և 85 դյույմանոց տարբերակները՝ 1412 և 2541 դոլարով: